Գերմաներենից թարգմանեց ԱՍՏՂԻԿ ԹԱՌԼՈՅԱՆԸ
Գերմաներենից թարգմանեց ԱՍՏՂԻԿ ԹԱՌԼՈՅԱՆԸ

ԿՈՐԺԵՏԱ ԲԼՈՒ.

փոքրիկ հապալասադդմիկը

 

Մրգի ու բանջարեղենի խառնուրդ մի աղջնակ՝ Կորժետա Բլուն, ապրում է իրար չհանդուրժող երկու քաղաքների՝ Մրգավանի ու Բանջարեղենավանի միջև։ Հենց դրա՝ խառնածին լինելու պատճառով նա օտար է երկու կողմերի համար էլ, և նրան խնայելու համար ծնողները փոքրիկին տանը փակված են մեծացնում։
Բայց մի օր նա ծածուկ դուրս է գալիս տնից՝ պարզելու, թե ինչպիսին է իրականում դրսի աշխարհը։ Ի զարմանս իրեն պարզում է, որ մրգավանցիներն ու բանջարեղենավանցիներն այնքան էլ չեն տարբերվում իրարից, որքան ասվում է։
Երկու քաղաքների երեխաների հետ ընկերանալուց հետո նա որոշում է նրանց հետ միասին քանդել տալ մեծահասակների կառուցած անհեթեթ պարիսպը, որպեսզի երկու քաղաքների բնակիչները վերջապես շփվեն, հասկանան, որ որևէ տարբերություն իրենց իրականում չի բաժանում, ու կարողանան միմյանց հետ հաշտ ու խաղաղ ապրել։
Այս հեքիաթը այլ լինելու և բազմամշակութայնության մասին է՝
հասարակության մեջ ավելի շատ հանդուրժողականություն սերմանելու համար:

 



ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂ

Անի Կոստանդյանը արվեստագետ է և մանկավարժ։

2010 թ․ նա ավարտել է Խ, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժինը այնուհետև մագիստրատուրան։ Նա հատկապես սիրով նկարազարդում է, մանկական գրքեր քանի որ դրանք երեխաներին հնարավորություն են ընձեռում ընկղմվելու հեքիաթների երևակայական աշխարհ։ Նա սիրով իր երկու որդիներին ներգրավում է նկարազարդման աշխատանքների մեջ որպես խորհրդատուներ։ 2024 թ․ իրականացավ նրա երազանքը՝ ունենալ իր սեփական մա նկական կենտրոնը։ Այստեղ նա երեխաներին սովորեցնում է նկարչություն և կավագործություն։

 

Download
Կարդացեք առաջին 3 գլուխները
Կորժետա Բլու. Հապալասադդմիկը_1-22.pdf
Adobe Acrobat Dokument 40.8 MB