Գերմաներենից թարգմանեց Մարիամ Գուրզադյանը
Գերմաներենից թարգմանեց Մարիամ Գուրզադյանը

ՌՈՒՊԻՆ՝ ՀԱՐՅՈՒՐԵՐՈՐԴ ՈՉԽԱՐԸ
Արկածներ Անուրջների աշխարհում

 

Դավիթը շատ է վախենում առաջին անգամ դպրոց գնալուց և չի կարողանում քնել, դրա համար սկսում է ոչխարներ հաշվել։ Երբ հասնում է հարյուրերորդ ոչխարին, հանկարծ նրա սենյակում հայտնվում է Ռուպին։ Նա Դավիթին իր հետ տանում է Անուրջների աշխարհ՝ օգնելու նրան վերջապես քուն մտնել։ Այստեղ Դավիթը հերթով անցնում է Լիցքաթափման, Երևակայության և Արկածների սենյակներով, որ ազատվի իրեն արթուն պահող մտքերից։ Ցավոք, նրա վախերն այնքան շատ են, որ նրան չի հաջողվում դրանք մոռանալ։ Նա ստիպված է անցնել վերջին դռնով, որը տանում է Առերեսման սենյակ։ Արդյո՞ք նրան կհաջողվի հաղթահարել իր վախերը...

 

Այս հեքիաթը մանկական վախերի, այս դեպքում՝ առաջին անգամ դպրոց գնալու պատճառած անհանգստության հաղթահարման մասին է։



ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂ
Մանկության տարիներից Լուսինե Խանդիլյանը սիրում է ուսումնասիրել արվեստը, դրա տարբեր ձևերը՝ գունավոր կավիճներով ու ջրաներկով նկարելուց մինչև պաստել ու յուղաներկ: Նա ոգեշնչում գտավ գույների ու ստեղծագործելու անսահման հնարավորությունների մեջ: Զավակների ծնունդն ու մանկության հուշերը Լուսինեին էլ ավելի ոգեշնչեցին մանկական գրքեր նկարազարդելու։ Նրա գունեղ գծանկարները զարդարում են բազմաթիվ գրքեր: Նա հուսով է, որ իր նկարները գեղարվեստի ու գրականության կախարդական համադրությամբ կնպաստեն երեխաների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը։

 

Download
Կարդացեք առաջին 3 գլուխները
Ռուպին_1-21.pdf
Adobe Acrobat Dokument 19.2 MB