Գերմաներենից թարգմանեց Մարիամ Գուրզադյանը
Գերմաներենից թարգմանեց Մարիամ Գուրզադյանը

ԾԵՐ ԱՐԱԳԻԼ ՓԱՈՒԼՈՒՍՆ

ՈՒ ՆՐԱ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Փաուլուսը երեխաներ առաքող ծառայությունում աշխատող ամենածեր արագիլն է։ Նա վաղուց պիտի թոշակի անցած լիներ, բայց այնքան է սիրում իր աշխատանքը, որ չի կարողանում հրաժարվել երեխաների առաքիչի իր կոչումից։ Երբ մի օր նրան մի անանուն երեխա են տալիս, որը պատերազմում կորցրել է ծնողներին, Փաուլուսը որոշում է փոքրիկի համար նոր ծնողներ գտնել, քանի որ չի կարողանում իրեն ստիպել երեխային մանկատուն հանձնել։ Գիշերվա կեսին նա ճանապարհ է ընկնում դեպի աշխարհի ամենացուրտ քաղաքը, որտեղ երեխա ունենալ երազող մի ընտանիք կա, որպեսզի փոքրիկին իսկական ընտանիք նվիրի։

 

Այս հեքիաթը ընտանիքի կենսական անգնահատելի նշանակության մասին է։



ՆԿԱՐԱԶԱՐԴՈՂ
Նաիրա Ահարոնյանը նկարիչ է, ՀՆՄ անդամ։ Նա բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից է, ունեցել է նաև մի շարք անհատական ցուցահանդեսներ։ Համագործակցում է տարբեր հրատարակչությունների հետ և հարյուրից ավելի գրքեր է նկարազարդել։ Նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, հատկապես երբ այն հասցեագրված է մանուկ ընթերցողին։ Նաիրան նկարներում բոլոր կերպարները՝ մարդ թե կենդանի, բույս թե առարկա, կենդանություն են ստանում։ Իր նկարներով նկարիչը ձգտում է գեղագիտական ճաշակ ձևավորել և երեխաներին երկխոսության է հրավիրում՝ նրանց անսահման երևակայությունը տեսանելի  դարձնելու համար։ Նա նկարազարդել է մեր մանկական գիրքը  Ծեր արագիլ Փաուլուսն ու նրա առաքելությունը:
Download
Կարդացեք առաջին 3 գլուխները
Ծեր Արագիլը_1-22.pdf
Adobe Acrobat Dokument 11.9 MB